Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հետաքննությունից ամենաքիչը պիտի իշխանությունը խոսի

Հետաքննությունից ամենաքիչը պիտի իշխանությունը խոսի
09.07.2020 | 18:08

Ուղղակի ապշեցնող է իշխանության ներկայացուցիչների այն համառությունը, որով նրանք փորձում են համոզել, թե համավարակն ինչ-որ ուժի ձեռնտու է, քանի որ դրանով նրանք ինքնահաստատվում են, քննադատում են իշխանությանն ու ավելին, դեռ պիտի քննեն, թե այս օրերին նրանք ինչ շահեր են հետապնդում։ Նախ ինչու՞ է այս իշխանությանը թվում, որ իրենց միակ սխալը համավարակի ընթացքում իրականացրած անհեթեթ գործողություններն են ու անլուրջ մոտեցումը կամ ինչու՞ են կարծում, որ արտակարգ դրությունից ընդդիմադիրները պարզապես ցնծության մեջ են, այն դեպքում, որ իրենց գործողությունները սահմանափակված են։ Եթե այս իրավիճակըից «շահում են» որոշ ընդդիմադիրներ, ինչու՞ եք արդեն ձևական դարձած արտակարգ իրավիճակը երկարաձգում, որը գլխավորապես քաղաքական միջոցառումների վրա է տարածվում։ Հետո էլ սպառնում են, թե այ, համաճարակից հետո կպարզենք, թե ով ինչով էր զբաղված։ Եթե ընդդիմադիրները միայն հայտարարություններ են անում, որոնք իշխանությանը խիստ տհաճ են, ապա հաստատ այդ նույն իշխանությանը հաճելի բան չի սպասվում, որ բացահայտվի, թե ինչով էր զբաղված համավարակի օրերին։ Այնպես որ, այդպիսի հետաքննությունից ամենաքիչը պիտի իշխանությունը խոսի։
«Հեղափոխականները» դեռ պիտի կարողանան այս փուլից չբզկտված դուրս գալ, հաշվետու լինել արածի ու չարածի համար հետո նոր մյուս ուժերի քայլերը քննել։ Ի վերջո, իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է, որքան էլ ժողովրդին մեղադրեն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ